«Հանդիպել ենք երեք նախկին վարչապետներին»․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրվա արդյունքները

Այսօր՝ մայիսի 14-ին, Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը։

Նա հայտնեց, թե ինչ հանդիպումներ են այսօր տեղի ունեցել․ «Այս օրերին շատ են խոսել մեր օրակարգի մասին։ Ես հայտարարել եմ, որ մենք օրակարգով մեր հասարակական-քաղաքական ամբողջ ներկապնակի գործում դերակատարություն ունեցող գործիչների անհատապես, կուսակցությունների, կազմակերպությունների հետ հանդիպելու։ Երկու օր առաջ հանդիպել ենք երկու տարբեր կուսակցությունների հետ։

Այսօր հանդիպել ենք «Պատիվ ունեմ» դաշինքի և «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների հետ, հանդիպել ենք երեք նախկին վարչապետներին՝ Հրանտ Բագրատյանին, Խոսրով Հարությունյանին և Վազգեն Մանուկյանին։ Բավականին երկար քննարկումներ ենք ունեցել, մեր պատկերացումներն ենք ներկայացրել և նաև առաջարկներ ենք ստացել, գաղափարներ փոխանակել։ Ասեմ, որ զարմանալիորեն բոլորն էլ շատ ներքին ոգևորություն ունեն, որովհետև տեսնում են՝ փողոցում ինչ է կատարվում։ Մենք պարզապես կոչված ենք այս ամբողջ էներգիան կամ այս ամբողջ հոսանքը հասցնել արդյունքի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել