ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ափոփոց անհնազանդության ակցիայի արդյունքները։
«Օրվա ընթացքում փակվել են Նալյբանդյան-Սայաթ Նովա խաչմերուկը, Աբովյան փողոցը՝ 5 կետերով, Մոսկովյան, Երվանդ Քոչար, Հանրապետության փողոցները, Տերյան, Թումանյան-Խանջյան խաչմերուկը, Եղվարդի խճուղին, Աբովյան փողոցը, Սայաթ-Նովայի պողոտան, Արմավիր քաղաքում ճանապարհներ են փակ եղել, Չարենցի փողոցն է փակ եղել։
Իրազեկման ակցիա է իրականացվել Գյումրի քաղաքում։ Մոսկովյան փողոցը նորից էլի փակ է եղել, Բաղրամյան պողոտան, Մաշտոց-Պուշկին խաչմերուկը նույնպես փակ է եղել, Մաշտոց-Արգիշտի խաչմերուկը՝ նույնպես։
Լոռու մարզում իրականացվել են իրազեկման ավոտերթեր, իրազեկման ակցիա է իրականացվել մետրոպոլիտենի տարբեր կայարաններում»։
Նշեց, որ 63 քաղաքացի բերման է ենթարկվել, այդ թվում նաև անչափահասներ։ Նրանց բոլորին ցուցաբերվել է փաստաբանական աջակցություն, բոլորն այս պահին ազատության մեջ են։ Կարմիրբերետավորների կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ՀՀ քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք։
Դասադուլներ են իրականացրել բազմաթիվ ուսանողներ և դպրոցականներ Երևանում, Գյումրիում, Աբովյանում և այլ քաղաքներում։