Կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ․ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ

Մայիսի 15-ին՝ ժամը 00։00-04։00, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Րաֆֆու, Շերամի, Անդրանիկի փողոցներում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա քիմիական պայքար)։

Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել