Վթարային ջրանջատում Երևանի 3 վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 14-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Աճեմյան 16, 18 շենքերի ջրամատակարարումը:

Մայիսի 14-ին ժամը 12:30-20:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 5 Նրբանցքի ջրամատակարարումը:

Մայիսի 14-ին ժամը 14:00-18:00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 27-27/95 կենտ համարի շենքերի, Մ.Էմինեսկու, Գերցեն, Բուսաբանական փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել