Թքե՛մ ես ձեր էրեսին․ Անաիս Սարդարյանը՝ Հրապարակում

Դերասանուհի Անաիս Սարդարյանը հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց, որ երբեք չի մասնակցել ոչ մի հանրահավաքի, քանի որ հավատ չի տեսել մարդկանց աչքերի մեջ ու նաև այն խոսողների, որոնք ելույթներ են ունեցել։

«Կիրանց գնացի, Սրբազանի աչքերի մեջ նայեցի, մի բան ասեցի։ Ասեցի, որ ես հավատում եմ Ձեզ, եթե ես Ձեր մեջ խաբվեմ, ես կկորցնեմ հավատը մարդկության նկատմամբ։ Սրբազանը չի ստում, ասե՞մ՝ ովքեր են ստում, մարդիկ, ովքեր ասեցին՝ այստեղ հավաքված են նարկոբարոններ և կրիմինալներ։ Դուք չպիտի մնաք հենց միայն նրա համար, որ ես 70 հազար արցախցու օգնություն անելով, դուք  էսօր անարգանքի մատնեցիք իմ ամբողջ արածը, ինձ, իմ կամավորներին, իմ ժողովրդին»։

Նա ասաց, եթե իրենք են սևերը, ուրեմն սպիտակներին խնդրեց հեռանալ, որովհետև նրանք նարկոբարոն ու կրմինալ են անվանում հանրահավաքին մասնակցող զոհված հերոսների ծնողներին․ «Թքե՛մ ես ձեր երեսին, եթե դուք էդպես եք մտածում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել