Այսօրվա հանրահավաքի ժամանակ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը ասաց, որ երեկվանից սկսած խոսում են հաշտության մասին, իսկ նրանք՝ ատելության, թշնամության մասին ոչ միայն իր, այլև ժողովրդի նկատմամբ։
«Տխրել եմ, շատ եմ տխրել այսօր, առիթ ունեցա նայելու լուրերի վերնագրեր․ ապշած եմ, գիտեմ, որ այդքան ընկած վիճակում են գտնվում, բայց այսչափ ընկած՝ չէի պատկերացնում։ Հենց սրա համար է մեր պայքարը, մեր շարժումը, որպեսզի վերանա մեր կյանքից այս ապիկար վիճակը»,-ասաց Սրբազանը։
Նաև նշեց, որ բուհական ամբողջ շրջանն այցելելով՝ սկսած ԵՊՀ-ից, Ժողտնտեսական ինստիտուտից, Պոլիտեխնիկ, Բրյուսով, մեծ թվով ուսանողներ են միացել իրենց՝ հայտարարելով դասադուլ։
Շնորհակալություն հայտնեց շարժման երգի հեղինակին․ «Մեր երգը՝ «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված», մեզ է նվիրել մեր շատ սիրելի Ռուբենը Մխիթարյան, ում մեր ջերմ շնորհակալությունն ենք հայտնում։»