Ինչո՞ւ էր Իշխան Սաղաթելյանը դուրս գալիս Բագրատ Սրբազանի տնակից

«Ես ուզում էի մինչև այս երկու օրերի հաշվետվության ներկայացնելը, որոշ մարդկանց հանձնարարություններ հնչեցնելը մի քանի բաների անդրադառնալ։ Առաջինը՝ շատ է խոսվում այն մասին, որ ես կապված եմ այս կամ այն անձի հետ, այս կամ այն ուժի հետ։

Անընդհատ փորձում են երկրորդ նախագահի հետ կապել, խոսել դրա մասին։ Ես չեմ հասկանում՝ այս մարդիկ այդքան վախեցա՞ծ են երկրորդ նախագահից, թե՞՝ ինձնից են վախեցած։ Երկրորդ բանը, որ պետք է ասեմ․ քիչ առաջ տեսանյութ են հրապարակել, որ այն տնակից, որտեղ ես մնում եմ, դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը և ասում են, որ «կուրացիա» է անում, եսիմ ինչ է անում։ Բա այն մյուս մարդիկ, որ մտնում-դուրս են գալիս, ինչի՞ չեք գրում։

Ես դրա համար եմ խորհուրդ տալիս, որ ձեր տանը հայելի ունենաք, տնից դուրս գալուց և տուն մտնելուց նայեք հայելու մեջ, նայեք ու տեսեք ձեզ։ Ինձ համար բոլոր նրանք, ովքեր մեր օրակարգին ծառայելուն կոչված են, հայկական օրակարգին ծառայելուն կոչված են, այդ մարդիկ ամբողջության մեջ ոչ միայն ընդունելի են, այլև՝ քաջալերելի և գովելի են»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ Հանրապետության հրապարակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել