«Բագրատ հոգևորականը այդ 20 հոգու անունը գիտի՞, կարո՞ղ է՝ իր թեմի սպասավորներն են, որոնք իր հետ գնացել են գաղտնի պայմանավորվածության»,- այսօր՝ մայիսի 10-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով անվստահություն հայտնելու գործընթացի մասին։
Նա՝ անդրադառնալով 2018թ․-ի իրադարձություններին ասաց, որ այդ շարժումն ու ներկա իրադարձությունները համեմատելի չեն․ «Երբ կլինեն արտահերթ ընտրություններ, տվյալ հոգևորականը կհանի իր սպիտակ, կամ չգիտեմ՝ որ գույնի շորերը, կասի՝ ես արդեն Վազգենն եմ, և Վազգեն Գալստանյան անուն ազգանունով կդառնա վարչապետի թեկնածու։ Այս պահին ինքը հոգևորական է, որը իրավունք չունի քաղաքական գործընթացների մեջ խառնվի։ Աջապահյանը ճիշտ արեց, որ ճանապարհի կեսից գնաց Էջմիածին»։