Բագրատ Սրբազանը չի կարող վարչապետի թեկնածու դառնալ․ նա այլ երկրի քաղաքացիություն ունի

Քիչ առաջ՝ պատասխանելով «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը երկքաղաքացիություն ունի, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո։ Ճշտող հարցին՝ Կանադայի՞ քաղաքացիություն ունի, վերջինս դարձյալ դրական պատասխան տվեց։

Նշենք՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ վարչապետ կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Հետևաբար Բագրատ Սրբազանի չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը ինքը մինչ այս հայտարարել էր, որ հավակնություն և ցանկություն չունի վարչապետի թեկնածու առաջադրվելու և, ոչ էլ կարծում է, որ դա ճիշտ է։

Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարություն էր տարածել ու նշել, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել