Երևանի «Հայբուսակ» համալսարանը հանդես է եկել ուսանողներին ուղղված հայտարարությամբ:
«Սիրելի ուսանողներ,
Հիշեցնում ենք, որ մոտենում է կիսամյակային և ավարտական քննությունների պատասխանատու ժամանակաշրջանը:
Վստահեցնում ենք, որ քաղաքական գործընթացները տեղ չունեն կրթական համակարգում: Հորդորում ենք զգոնություն պահպանել, չենթարկվել սադրանքների և չգայթակղվել կեղծ հայրենասիրության գաղափարներով:
Կոչ ենք անում հայրենիքը փրկելու և հայրենիքին ծառայելու վեհ գործի ձեր բաժնեմասին տեր լինել համալսարանի լսարաններում»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Բագրատ Գալստանյանը, որը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դասադուլի և գործադուլի կոչ է արել: