Ովքեր եկել են համալսարան, գրեթե բոլորը այստեղ են․ ԵՊՀ ՈՒԽ նախագահ

«Սիրելի՛ հայրենակիցներ, ԵՊՀ ուսանողները այսօր առավոտյան սկսել են ինքնաբուխ ակցիա՝ բարձրացնելով իրենց ձայնը, որ այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այն անկասելի ընթացքը, որով այս իշխանություները մեզ տանում են դեպի անդունդը, մեզ համար անընդունելի է»,- հայտարարեց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Խաչիկ Աբաջյանը։

Նա նշեց, որ ԵՊՀ-ում համարյա դասապրոցես չի իրականանում, որովհետև ուսանողները կա՛մ չեն եկել, կա՛մ գտնվում են այնտեղ՝ իրենց հետ․ «Ովքեր եկել են համալսարան, գրեթե բոլորը այստեղ են, մենք եկել ենք հավատով ու հույսով, որ այս կռացած վիճակից ոտքի ենք կանգնելու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել