Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ ինչ պետք է անեն վաղը

Խորհրդակցեցինք խորհրդարանական 2 խմբակցությունների հետ («Հայաստան» դաշինք և «Պատիվ ունեմ»,- խմբ.): Այս մասին հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Իրենք պատրաստ են իրենց պատգամավորական կազմով առաջիկա օրերին խորհրդարան մտնելու, իմպիչմենթի գործընթաց սկսելու։

Վաղվանից, առավոտյան ժամը 10։00-ից, բոլոր հնարավոր վայրերում անցկացնելու ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ»,-նշեց բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ գիշերը Հրապարակում է մնալու․ « Գիշերվա համար այստեղ որոշակի զբաղմունքներ կլինեն։ Ինչքան մարդ ցանկանում է մնալ, թող մնա։ Ովքեր ուզում են հեռանալ, թող գնան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել