Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ 5 օրական երեխա է տեղափոխվել ԲԿ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել 5 օրական երեխա, որը բուժկենտրոն է տեղափոխել ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից։

«ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երեխան հայտնաբերվել է Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում։

Նշված եկեղեցու այգեպանը տարածքում աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել է նորածնին, հետո տեղեկացրել ոստիկանությանը։

Երեխայի վիճակը գնահատվում է կայուն, վնասվածքներ ու պաթոլոգիական խնդիրներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հոգատար անձնակազմը իրականացնում է մասնագիտական ու հումանիտար բոլոր քայլերը (կերակրում, խնամք), մինչև նորածնի հետագա խնամքի կազմակերպումը»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել