Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է հրապարակել, որին կից գրել է. «ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան»:

Արդեն 1 ժամ է՝ փորձում ենք կապ հաստատել խոսնակի հետ՝ տեղեկանալու, թե արդոք Նիկոլ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է հանդիպել Սրբազանի հետ,, սակայն նա մեր զանգերին չէր պատասխանում:

Նշենք, որ քիչ առաջ Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մինչև 20։00-ն ժամանակ տվեց հրաժարական տալու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել