Այս կառավարությունն իրենց ղեկավարի գլխավորությամբ ծայրից ծայր ձախողել է երկրի կառավարումը, քանդել է ամբողջ անվտանգային համակարգը, հարված են հասցրել մեր եկեղեցուն, մեր ինքնությանը։ Այս մասին հրապարակում հայտարարեց բագրատ սրբազանը։
Նա Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարական ներկայացնելու համար։
«Ես պատրաստ եմ այս 1 ժամվա ընթացքում հանդիպելու և քննարկելու բոլոր պայմանները հեռանալու մասին։ Դուք այլևս ՀՀ-ում որևէ ձևի իշխանություն չունեք։ Ձեր հրաժարականով կվերադարձնեք հայոց եռատոնը, որը գողացել եք այս ժողովրդից»,-նշեց նա։
Սրբազանը հայտարարեց, որ սկսում են սպասել 1 ժամը լրանալուն։