«Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան

Լրագրողի հարցին, թե ինչով են կրկնօրինակում իրենց շարժմամբ իշխանություններին, քանի որ նրանք ասում են՝ ամբողջ աստվածաշնչյան երթի պատկերները մոռացել, իրենց են կրկնօրինակում, Սրբազանը պատասխանեց, որ որևէ մեկին չի կրկնօրինակում, եթե կրկնակելու լիներ, կկրկնօրինակեր Մովսես մարգարեի ազատագրության ամբողջ ճանապարհը և ավետյաց երկիրը։

«Ի՞նչ կրկնօրինակելու բան կա, իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ։ Իմիջիայլոց, մեկն էլ երեկ ասաց ինձ, ժամանակին բեղերով էր, հիմա չգիտեմ, թիկունքի պետք է եղել, գեներալ, որին լավ եմ ճանաչում։ Ողջույններս Գագիկ Մելքոնյանին»,- ասաց Բագրատ սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել