«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ սրբազանի առաջնորդությամբ այսօր՝ մայիսի 9-ին, գալիս է Երևան։ Այսօր հանրապետության հրապարակում հանրահավաք է լինելու։
Երթի ընթացքում լրագրողի հարցին, որ Կոտայքի թեմի առաջնորդը բացասաբար է արտահայտվել շարժման նկատմամբ՝ ասելով չի միանում, ինչ կարծիք ունի նա, Բագրատ սրբազանն ասաց․ «Կոտայքի թեմի առաջնորդն իմ ավագ եղբայրն է և իրավունք ունի ամեն ինչ ասելու»։