Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում դիմեց իրավապահ մարմիններին, ովքեր այսօր հայտարարություններ էին տարածել․ «Ձեզ օրենքի սահմաններում կպահեք, որևէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որևէ գործողություն չեք անելու ձեր իսկ սեփական ժողովրդի նկատմամբ։ Որևէ հրահրում, որևէ քայլ, որևէ ապօրինի հրաման անհանդուրժելի է լինելու։ Ես առաջինն եմ կանգնած լինելու, ինչպես Կիրանցում եմ ասել։ Մենք կանգնելու ենք ձեր դիմաց, ժողովուրդը վախեցած չի։ Վախեցրել եք, սարսափեցրել եք, անզորության զգացում եք փոխանցել»։
Այնուհետև Բագրատ Սրբազանը դիմեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ում հետ ճաշել է, լավ ճանաչում է նրան․ «Որևէ ձևով, որևէ կերպով, անօրինական որևէ հրաման, հրահրում տեղի ունեցավ, առաջին պատասխանատուն լինելու եք Դուք և Ձեր ղեկավարը։ Շատ խիստ եմ ասում»։