«Իմ սերունդը ավելի քան երեք տասնամյակ առաջ Արցախում հաղթանակ կռեց Ադրբեջանի հայատյացության, բարբարոսության, զավթողականության դեմ պայքարում»․ Սերժ Սարգսյանի ուղերձը

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Հաղթանակի օրվա առթիվ.

«Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, ազգովին կվերադարձնենք մեր հաղթանակները, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալն ու ազգադավների կողմից մսխված համազգային պայքարի մեր ձեռքբերումները, եթե այսօր մեզնից յուրաքանչյուրն առաջին հերթին հաղթի իր ներսի անտարբերությանը, կործանարար հուսահատությանն ու համազգային ներուժի նկատմամբ թերահավատությանը:

Մեր հայրերն ու պապերը գրեթե ութ տասնամյակ առաջ հաղթանակ տարան համամարդկային չարիքի՝ ֆաշիզմի, բռնատիրության, այլատյացության դեմ պայքարում, իմ սերունդը ավելի քան երեք տասնամյակ առաջ Արցախում հաղթանակ կռեց Ադրբեջանի հայատյացության, բարբարոսության, զավթողականության դեմ պայքարում:

Մենք պաշտպանում էինք մեր Հող հայրենին, մեր օջախները, մեր արժանապատվությունը, ազատ ու անկախ ապրելու աստվածապարգև մեր իրավունքը, և մենք հաղթեցինք»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել