Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ նախարար

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա. Կսպասարկվեն Գեղարքունիքը, Տավուշն ու Սյունիքը։

Այս մասին հայտնում է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Մարզերում քաղաքացիների սպասարկումն առավել հարմարավետ ու արագ կազմակերպելու համար շահագործման հանձնեցինք Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակները:

Հարմարավետ ու տեխնիկապես հագեցած մեքենաների շնորհիվ՝

1. Քաղաքացիները ստիպված չեն լինի հասնել տարածքային բաժիններ

2. Շահառուների սպասարկումը կիրականացվի ավելի կարճ ժամկետում

3. Կնվազեցվի ՀԿԱԾ մարզային բաժինների ծանրաբեռնվածությունը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել