Մեր հայրենիքը կտոր-կտոր միակողմանի զիջելու այս ամբողջ գործընթացի պատասխաններն ենք գնում ստանանք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ում գլխավորած քայլերթի մասնակիցներն այժմ Դիլիջանում են, սակայն ուղևորվում են Երևան։
Նա նշեց, որ ընթացող գործընթացը պետք է դադարեցվի․ «Չի կարող պարտադրանքով, ծեծով, ստով ու ջարդով հարցեր լուծել մեր երկրում»։
Սրբազանի խոսքով՝ սա անմահության երթ է․ «Մեր միակ ստանալիքը հայրենիքը և պատիվն է»։
Ըստ նրա, ժողովուրդը ուզում է ճնշված, ստորացած վիճակից ազատվել։
Հիշեցնենք՝ շարժումը հանրահավաք է նախատեսում մայիսի 9-ին՝ Երևանում։