Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող գազատար խողովակը վնասվել է, առկա է արտահոսք։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հաստաբուն ծառն ընկել է գազատարի վրա, վնասել այն, փակել ճանապարհի երթևեկելի գոտին և վնասել մոտակայքում գտնվող արտաքին լուսավորման սյունը, որը նույնպես ընկել է երթևեկելի հատված։ Տեղազննման արդյունքում գազի արտահոսք չի հայտնաբերվել։
Փրկարարները կտրել են ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։