ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը:
Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից ապրիլի 22-ին հրապարակվել է 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակը ներկայացնող զեկույցը, որում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակին՝ ընդգծելով մարտահրավերներն ու զարգացումները:
Զեկույցում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ձեռք բերելու նպատակով Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողություններից հետո սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար էթնիկ հայերի Հայաստան տեղահանմանն ու դրան նախորդող՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև առկա Լաչինի միջանցքի արգելափակմանը:
Առանձնակի ուշադրության են արժանացել տարբեր բնագավառներում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հարցերը։
Զեկույցում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը` ընդգծելով 2023 թվականին հաստատության անկախ գործունեությունը: Զեկույցում մասնավորապես նշվել է. «ՄԻՊ գրասենյակը իրավասու է բոլոր մակարդակի պետական մարմինների չարաշահումներից պաշտպանելու իրենց իրավունքներն ու հիմնարար ազատություններն իրացնող անձանց։ ՄԻՊ գրասենյակը գործել է անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովել անհատական գործերով»:
ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցի ամբողջական տարբերակը՝ այստեղ https://am.usembassy.gov/hy/our-relationship-hy/official-reports-hy/