«Նկատում եմ, որ տարածվում է տեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրավերով Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը։
Նման նոր բան չկա։ Այդ այցը տեղի է ունեցել այս տարվա մարտ ամսին, և տեքստը, որ հիմա ԶԼՄ-ները հրապարակում են, որպես պաշտոնական հաղորդագրություն, հրապարակվել է դեռ այն ժամանակ՝ մարտի 5-ին։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել հաղորդագրության մեջ հիշատակվող ամսաթվերին»,- հայտարարել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրամահամյանը։