«Գործի շրջանակներում 11 դրվագ է բացահայտվել»․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ է հայտնել Գավառում երեխային բռնության ենթարկելու դեպքի մասին

2023-ի օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա:

Այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կրկին անդրադարձել է նշված գործին ու հայտնել, որ այն արդեն դատարանում է։

«Գործի շրջանակներում 11 դրվագ է բացահայտվել։ Գործի վերաբերյալ հատուկ տեղեկատվություն չեք զետեղել, քանի որ այդ երեխաները մեծանալու են և ապրելու են հասարակության մեջ։ Գործից անջատված մաս կա, որը վերաբերում է քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին։ Մենք դեռ պետք է պարզենք, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող անձը 11 ամիս շարունակ շահագործել հեռախոս՝ կոնկրետ IP հասցեով, ոնց է ունեցել հասանելիություն էլեկտրոնային հարթակներին»,-նշել է Աննա Վարդապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել