«Հանգիստ, հավաքե՛ք Ձեզ, անբարոյական ստեր եք ասում»․ Ազգային ժողովում իրավիճակը լարվեց

Անդրադարձավ նաև Կիրանցում տեղի ունեցող իրավիճակին․

«Ընդդիմությունը և նրանց հետ փոխկապակցված խմբակները կատարում են պատվեր իրենց տերերի համար, Կիրանցի գլխին կռիվ բերելու և իրենց տերերի համար նոր տեղակայման վայր գտնելու համար։ Ասում են՝ Կիրանցից հողեր են հանձնում․ սու՛տ են ասում, ստում են անամոթաբար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է արձանագրություն՝ ըստ որի Ալմա Աթայի հռչակագրով Խորհրդային միության ադմինիստրատիվ սահմանները վերականգնվելու են որպես պետական սահմաններ։ Եթե մարդիկ ասում են, որ մենք հողեր ենք հանձնում, ակնկալում եմ, որ այդ մարդիկ գալու են այստեղ և  խոստովանեն, որ Խերեմլին իրենց հայրենիքն է, որ իրենք ծնվել են Խերեմլիում կամ Կիզիլ Հաջիլիում։ Չի կարելի մարդկանց ահաբեկել, անբարոյականի պես գալ, անընդհատ ստեր հորինել։ Էլինար Վարդանյանը նենց էր եկել, ստեղ ահաբեկում՝ «կկրակեն, ուղիղ նշանառության տակ են», Դուք ուղղակի սուտ եք խոսում»։

Նկատեց, թե ժպտում են Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը, երբ ասաց՝ լուծարել են Լեռնային Ղարաբաղը։

«Սուտ ես ասում չի, պարոն Մինասյան, ինձ հետ «դու»-ով մի խոսեք, ես Ձեզ էլ եմ հորդորում, պարոն Օհանյան, հանկարծ չհամարձակվեք «դու»-ով խոսել, հարգանքով վերաբերվեք։ Դուք Ձեր երեկվա ելույթը լսե՞լ եք, պարոն Մինասյան, որ հիմա համարձակվում եք ինձ ասել, որ ես Ձեզ վիրավորում եմ, երբ ասում եմ՝ Դուք անբարոյական ստեր եք ասում»,-ասաց Հովհաննիսյանը, որից հետո լեզվակռիվ սկսվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել