ԱԺ 4 խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հայտարարություն են տարածել նոյմեբերի 15-ին հրավիրված ու խորհրդարանական մեծամասնությանկողմից տապալված արտահերթ նիստի վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է parliamentmonitoring.am ինտերնետային կայքը:
«Քաղաքական մեծամասնության կեցվածքը գնահատում ենք որպես բացահայտ արհամարհանք սահմանադրության նկատմամբ, քաղաքական փոքրամասնությանսահմանադրական իրավունքներն իրացնելու հնարավորությունը ի չիք դարձնող և բաց քննարկումներից խուսափելու քայլ, անհանդուրժողականության դրսևորում, Ազգայինժողովի դերը նսեմացնելու հերթական փորձ:
Համակարծիք լինելով բազմահազար քաղաքացիների և տասնյակ կազմակերպությունների` կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ արտահայտվածմտահոգությունների հետ` գտնում ենք, որ այս համակարգի ներդրման բացասական հետևանքները կրելու են Հայաստանի բոլոր քաղաքացիները, ներկա և ապագա սերունդները»,նշվում է հայտարարության մեջ:
Իրավաբան.net