ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ոստիկանության աշխատակիցների կողմից լրագրողների նկատմամբ բռնություն են կիրառում։
Տեղի ունեցածի վերաբերյալ պատգամավորը նշում է․
«Մինչ երեկ ՔՊ-ական պատգամավորներն իրար հերթ չտալով, փրփուրները բերաներին խոսում էին լրագրողների նկատմամբ բռնության անթույլատրելության մասին, զուգահեռ իրականությունում` Երևանի փողոցներում, նույն իշխանության հանձնարարությամբ, ոստիկանները խոչընդոտում էին ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը, քաշքշում, բռնություն կիրառում լրագրողների նկատմամբ:
Եթե խոսքը յուրայինների մասին է` իշխանությունը ատամներով պաշտպանում է, եթե մյուսներն են, ապա նրանց կարելի է հրել, հարվածել, թույլ չտալ աշխատել»: