Ինգուշեթիայի կրոնական առաջնորդները և հասարակությունը Իսլամական կոնֆերանսի ընթացքում որոշել են ամուսնության նպատակով աղջիկ փախցնելու համար նախատեսված տուգանքը 20 անգամ բարձրացնել:
Ինչպես հաղորդում է РИА “Новости” կայքը, աղջիկ փախցնելու համար կսահմանվի տուգանք 200 հազար ռուբլու չափով (մոտ 2 միլիոն 400 հազար դրամ):
Լրատվական կայքի փոխանցմամբ՝ պատասխանատվությունից չեն ազատվելու նաև այն անձինք, ովքեր մասնկցել են և աջակցել այդ գործողությանը: Վերջիններիս համար սահմանված է տուգանք ՝ 100 հազար ռուբլու չափով:
Նշենք, որ նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Ինգուշեթիայի հանրապետությունում աղջիկ փախցնելու հետևանքով միմյանց են կրակել տեղացի բնակիչները: Արդյունքում 3 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել:
Իրավաբան.net