Քրեական դատարանում ավարտվել է հղի կնոջ մահվան մեջ մեղադրվող բժիշկ Վարուժան Մարդանյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը։ Վերաքննիչ դատարանը որոշել է համաներմամբ ազատ արձակել բժշկին: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը
Ըստ դատական ակտի՝ Վարուժան Մարդանյանը կատարել է հղիի ոչ բավարար ծավալի հետազոտություններ: Այսինքն՝ կատարել է իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ: Հրածին Մալխասյանի մոտ սկսել է վաղաժամ ծննդաբերություն, ծնվել է մահացած պտուղ: Ծննդաբերությունից 15 րոպե անց Մալխասյանի մոտ սկսվել է առատ արյունահոսություն, որը պայ-մանավորված է եղել նաև բուժող բժշկի կողմից ընտրված ոչ ճիշտ մեթոդիկայով։ Արդյունքում հիվանդը մահացել է:
Վարուժան Մարդանյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: «Բժիշկը ընդունել է, որ Հրածին Մալխասյանին բուժօգնություն ցուցաբերելիս մասնագիտական անփություն է ցուցաբերել, որի համար զղջացել է»,- ասվում է օրաթերթում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Իրավաբան.net