Կադրային փոփոխություններ դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով`

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Վարդան Ավետիսյանը նշանակվել է վարչության պետի տեղակալ` ազատվելով վարչության պետի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պարտականությունները դրվել են ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Հրաչյա Այվազյանի վրա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել