Գրականության և պատմության քննությունները միավորվել են, 4-րդ դասարանի քննությունները՝ հանվել․ նոր փոփոխություններ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ ամբողջությամբ փոխվել է դպրոցներում գնահատման համակարգը:

«Նոր չափորոշիչով ամենամեծ փոփոխություններից մեկը դպրոցներում գնահատման համակարգի փոփոխությունն է․ երեխաները միավորային գնահատական չեն ստանում մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակը ներառյալ»,- ասել է նա։

Անդրեասյանի տեղեկացմամբ՝ 4-րդ դասարանի քննություններն ընդհանրապես հանվել են. «Փոխարենը կիրականացվի արտաքին գնահատում, որը կլինի համակցված թեստ՝ մայրենի, մաթեմատիկա և «Ես և շրջակա միջավայրը» առարկաներից»։

Ըստ նախարարի՝ 9-րդ դասարանի քննությունները վերանայվել են. «Օրինակ, բնագիտական առարկաների քննությունները, որտեղ, հաշվի առնելով, որ լաբորատորիաներ ենք ներդնում դպրոցներում, թեստերը փոխվել են այնպես, որ փորձերի հիման վրա առաջադրանքներ պարունակեն։ Բոլոր այն դպրոցներում, ուր դեռ չկան լաբորատորիաներ, նախագծային աշխատանքներ կլինեն առնվազն 2 առարկայից, որոնք սովորողների ինքնուրույն հետազոտական աշխատանքներ են»։

Նախարարը նաև հայտնել է, որ գրականության և պատմության քննությունները միավորել են․ «Երեխաները կհանձնեն գրականության և պատմության համատեղ էսսէ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել