Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը

Ապրիլի 28-ին՝ Երևման Սուրբ Խաչի տոնին, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման 22-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00-ին:

Մասունքարանն եկեղեցում կմնա մինչև ժամը 16:30:

Արագածոտնի թեմը սիրով հրավիրում է մասնակցելու Սուրբ Պատարագի և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի օրհնությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել