Մենք պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի ՀՀ մաս լինելը․ Փաշինյան

Ստեփանավանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Մենք էքսկլավ, անկլավի թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև  ՀՀ-ի 29 հազար 743 կմ² ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որն էքսկլավ է մեր տեսակետից, անկլավ՝ Ադրբեջանի տեսակետից։ Մենք պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի ՀՀ մաս լինելը։ Երբ դա մենք դե յուրե դա կհիմնավորենք,  արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա, գնանք առաջ, տեսնենք՝ ինչ լուծումներ կան։ Երեկվա պայմանավորվածության մեջ արձանագրված է, որ սահմանազատման հանձնաժողովները նախ կընդունեն կանոնակարգը համատեղ աշխատանքը»։

Վարչապետը նաև ընդգծել է, որ սահմանը հանձնվելու է սահմանապահներին, և ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի: Այսօր արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են իրար հետ, և նրանք պետք է պայմանավորվեն, թե ծառայությունն ինչպես են իրականացնելու, իսկ ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա բոլորովին ուրիշ խնդիր է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել