Տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ

Նոյեմբերի 15-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ կքննարկվի կուտակային կենսաթոշակային բարեփոխումբների օրենքից պարտադիր բաղադրիչի գործադրումը 2014-ի հունվարի 1-ից 2015-ի հունվարի 1 տեղափոխելու հարցը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու մասին արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է անհրաժեշտ՝ 44 ստորագրությունները:

Շնորհակալություն բոլոր ստորագրողներին»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել