Կստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղ

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Ին-Վի» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մալուխների և հաղորդալարերի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Արդեն իսկ իրականացվել է 5.6 մլրդ դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման, ինչպես նաև 368 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 16 մլրդ դրամի ներդրում հումքի (ներառյալ ներմուծվող հումքի արժեքը) ձեռքբերման և 800 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման և նոր արտադրամասերի կառուցման համար։ Ներկայումս առկա է 92 աշխատատեղ՝ 375 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 105-ի՝ 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 525 մլն դրամ:

«ԱԱՍ Ինդուստրյա» ՍՊԸ-ը ներմուծվող հումքը կօգտագործի ջերմազգայուն թղթի, ինքնասոսնձվող ջերմազգայուն պիտակի թղթի, ալյումինե տարաների կափարիչների, թղթյա բաժակների և այլ թղթյա պարագաների, յուղաթղթի և թխուկի թղթի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Տավուշի մարզում։ Արդեն իսկ իրականացվել է 250 մլն դրամի ներդրում սարքավորումների և այլ հիմնական միջոցների ձեռքբերման, ինչպես նաև 120 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 200 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների (սարքավորումներ և նոր շենք-շինություն) ձեռքբերման և 9.55 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 50 աշխատատեղ՝ 135 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 95-ի՝ 195 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 9.55 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 517 մլն դրամ:

«Արկոլադ» ՓԲԸ ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսում է օգտագործել նոր գործարանի արտադրական տարածքի և պահեստների կառուցման համար։ Ընկերությունը զբաղվում է շոկոլադի և շոկոլադապատ չրերի արտադրությամբ։ Արտադրությունն իրականացվում է Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 105 մլն դրամի ներդրում, որից 58 մլն դրամը ներմուծվող ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արտադրական տարածքի և պահեստների նախապատրաստման, օդափոխման և հարդարման աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 47 աշխատատեղ՝ 277 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 65-ի՝ 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 58 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4 մլն դրամ:

«Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մսամթերքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2.55 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման, 1 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման և 3 մլրդ դրամի ներդրում գործարանի կառուցման համար։ Ներկայումս առկա է 426 աշխատատեղ՝ 207 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թ. աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 526-ի՝ 257 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.55 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 382. 5 մլն դրամ:

«Նեկա» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կահույքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Արմավիրի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 999.9 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 1 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 45 աշխատատեղ՝ 187 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 80-ի՝ 359 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 999.9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 52 մլն դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել