«Դպրոցի շենքը նոր կառուցել ենք, բայց պարզվում է՝ դասասենյակները չեն հերիքում»․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության ապրիլի 18-ի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ քննարկվող նախագծով առաջարկվում են փոփոխություններ կատարել դպրոցների կանոնադրության մեջ, որով ևս մեկ անգամ հստակեցվում է հանրակրթության ոլորտի բարեփոխումները, և արվում են բոլոր անհրաժեշտ ճշգրտումները։

Նրա խոսքով՝ հատուկ դպրոցները, որոնք դեռևս գործում են, նպատակ ունեն վերածելու ռեսուրս կենտրոնների, որով նրանք ոչ թե առավելապես կիրականանցնեն երեխաների կրթությունը, այլ կտրամադրեն մասնագիտական ծառայություններ և աջակցություն՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։

Վարչապետի հարցին, թե ամեն դպրոցում կա՞ վարչատնտեսական պատախանատուի հաստիք, թե դպրոցները խմբավորվում են այդ առումով, Անդրեասյանը պատասխանեց․ «Այս պահի դրությամբ մենք ամեն դպրոցում ունենք վարչատնտեսական համակարգողի հաստիքը, իմ տպավորությամբ, մենք ամեն դպրոցում ունենալու ենք առանձնացված մարդու կարիք, ով կլինի տեղում և կկարողանա գնահատել, հետևել պայմանագրերի կատարման ընթացքին։ Պետք է դպրոցներից հավաքագրվեն կարիքները, օրինակ՝ քանի տուփ թուղթ է պետք առնել, ինչքան կավիճ, և մնացած նմանատիպ ապրանքները, պետք է դրանք խմբավորվեն»։

Նիկոլ Փաշինյանը նորակառույց դպրոցների շենքերի մասին խոսելով՝ ասաց, որ նորակառույց դպրոցները ճիշտ չի լինի ուղղակի դասապրոցեսի ավարտից հետո փակվեն, կողպվեն, և շենքերը մնան դատարկ․ հիմա մեթոդներ են մտածում՝ ինչպես անեն՝ նորակառույց դպրոցների շենքերը ծառայեն համայնքի կարիքներին։ Կան նույնիսկ դեպքեր, երբ դպրոցի շենքը նոր են կառուցել, բայց պարզվում է՝ դասասենյակները չեն հերիքում

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել