Ի՞նչ հիմքեր են անհրաժեշտ որդեգրումը վերացնելու համար

Երեխայի որդեգրումը կարող է վերացվել այն դեպքերում, երբ

· որդեգրողները խուսափում են իրենց վրա դրված ծնողական պարտականությունները կատարելուց,
· չարաշահում են ծնողական իրավունքները,
· դաժանաբար են վարվում որդեգրված երեխայի հետ,
· համարվում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ տառապող հիվանդներ, ինչպես նաև
· դատարանի կողմից մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված ծնողի ներկայանալու, դատարանի համապատասխան վճռի վերանայման, անգործունակ ճանաչված ծնողի գործունակության վերականգնման դեպքերում՝ այդ ծնողների պահանջով:

Դատարանը կարող է վերացնել երեխայի որդեգրումը նաև այլ հիմքերով՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։

Երեխայի որդեգրման վերացում չի թույլատրվում, եթե որդեգրումը վերացնելու մասին պահանջ ներկայացնելու պահին որդեգրված երեխան դարձել է չափահաս, բացի այն դեպքերից, երբ նման վերացման համար առկա են որդեգրողի և որդեգրված երեխայի, ինչպես նաև որդեգրված երեխայի ծնողների փոխադարձ համաձայնությունը, եթե ծնողները ողջ են, զրկված չեն ծնողական իրավունքներից, կամ դատարանը նրանց անգործունակ չի ճանաչել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել