«Փաստորեն, Հայաստանի ու հայ ժողովրդի հիմնական խնդիրը եղել է ու կա Արցախը, այլ ոչ՝ Ադրբեջանը, հա՞»․ Արտակ Բեգլարյան

Իշխանությունների քարոզչությամբ՝ Արցախն ու արցախցիները սովորաբար «նշանակվում են» մեղավոր ներկայի ու անցյալի բազմաթիվ ձախողումների ու սխալների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Գեղամ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասել էր․ «ԼՂ-ից տեղահանվածների խնդիրները դանդաղեցրել են ՀՀ ժողովրդավարության ընթացքը»։

«Այնինչ իրականում Արցախը եղել է Հայաստանի ինքնիշխանության ու սուբյեկտայնության գլխավոր գրավականներից մեկը, այլ հարց, թե այդ հնարավորությունը ինչպես է օգտագործվել տարբեր ժամանակահատվածներում:
Ներքին ու արտաքին մեղավորների (թշնամիների) «նշանակման» միջոցով սեփական պատասխանատվությունից խուսափելը ամենևին ժողովրդավարական իշխանության մեթոդ չէ:

Հ.Գ. Երբ համեմատում եմ Ադրբեջանի ու Արցախի վերաբերյալ իշխանական քարոզչությունը, ցավալի է արձանագրել, որ Արցախի վերաբերյալ թեզերն ու ուղերձները շատ ավելի բացասական են, քան՝ Ադրբեջանի վերաբերյալ: Փաստորեն, Հայաստանի ու հայ ժողովրդի հիմնական խնդիրը եղել է ու կա Արցախը, այլ ոչ՝ Ադրբեջանը, հա՞»,-գրել է Բեգլարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել