Ֆրանսիան Ադրբեջանից ուզում է պարզաբանում ստանալ

Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ վերջին ամիսներին Ադրբեջանի շարունակական միակողմանի գործողությունների պատճառով, որոնք վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Հանրապետության նախագահն այսօր ընդունել է մեր դեսպանին այս առիթով։ Նա ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների համար և ցանկություն հայտնել, որ ադրբեջանական կողմը հստակեցնի իր մտադրությունները։

Ֆրանսիան հիշեցնում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ Այս կարգավորումը օգուտ կբերի ինչպես երկրներին, այնպես էլ ողջ տարածաշրջանին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել