Այսօր Իրանի բանակի օրն է։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր առավոտյան, Իրանի բանակի զորահանդեսի ժամանակ շնորհավորելով Բանակի օրվա առթիվ, ասել է.
«Բանակը կանգնած է ժողովրդի կողքին և գործում է ի պաշտպանություն հայրենիքի, տարածքային ամբողջականության և իսլամական հեղափոխության արժեքների:
Մեր բանակն աշխարհի մյուս բանակներից տարբերվում է Աստծո հանդեպ հավատով և ապավինում է աստվածային զորությանը: Զինված և ժամանակակից բանակը, Իսլամական հեղափոխության պահապանների հզոր կորպուսը և մեր զինված ուժերը երկրի հզորության հենասյունն են: Տարածաշրջանի ուժերը կարող են ապավինել մեր զինված ուժերին»։
Նա հավելել է, որ եթե Իսրայելը «ամենափոքր խախտում» կատարի Իրանի տարածքի նկատմամբ, կկանգնի դաժան և կոշտ պատասխանի առջև։