Վճարման կարգադրություն արձակելու դիմումը ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվում է այն մասով, որով՝
1) այն չի համապատասխանում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթներին.
2) պահանջը առերևույթ հիմնավորված չէ, կամ
3) պահանջը հաստատող ապացույցները կասկածելի են:
Մերժումից առաջ դիմողը պետք է հնարավորություն ունենա արտահայտելու իր դիրքորոշումը, այդ թվում` հեռակա կարգով (ֆաքս, էլեկտրոնային փոստի միջոցներ և այլն): Դիրքորոշում չարտահայտելն արգելք չէ մերժման մասին որոշում կայացնելու համար: Մերժման մասին որոշումը ենթակա չէ բողոքարկման:
Մերժման մասին որոշումը խոչընդոտ չէ, որ հայցվորը հայցի ձևով ներկայացնի իր պահանջի մերժված մասը: