ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ. ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում նշանակված դատավորի համար կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափից ու հավելավճարի ընդհանուր գումարից:

Փոփոխություններն ունեն նաև հետադարձ ուժ, որի արդյունքում օրենքի ազդեցությունը տարածվում է Սահմանադրական դատարանի երկու պաշտոնաթող դատավորի վրա (նաև կենսաթոշակի չափի վերահաշվարկ կատարելով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել