«Ձեր տեսակը, մաքսիմում ինչ կարող է անել, հաչալն է»․ Ավինյանը՝ Մանուկ Սուքիասյանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանին և «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին այն բանից հետո, երբ ավագանու նիստում վիճաբանություն եղավ իշխող և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների միջև։

Մանուկ Սուքիասյանը հարց էր ուղղում քաղաքային իշխանություններին, որի ընթացքում նշեց՝ 2018 թվականից ի վեր գործող և նախկին իշխանությունների հետ փոխկապակցված անձանց «առատության եղջյուրից» տալիս է շինթույլտվություններ, կապեզեներ։

«Հայտնի խոսք կա՝ շունչը հաչում ա, քարավանը շարունակում ա իր ճանապարհը, և ամեն հաչացող շան հետևից, որ քար նետենք մենք կարող ա տեղ չհասնենք, բայց պիտի արձանագրենք, որ մայր Հայաստանի փեշերից կախվելը հացուջուր ա դարձել շատերի համար, բայց էդ խոլերան մի օր մաքրվելու ա բոլոր կառավարական կաբինետներից»,-ասաց Սուքիասյանը։

Սուքիասյանի ելույթի ժամանակ Անի Խաչատրյանը միջամտեց, ինչին ի պատասխան Սուքիասյանն ասաց. «Մի հատ այս աղբը մաքրեք այստեղից, հերիք եղավ իսկականից․ ձեր հաճախորդին կարգի հրավիրեք»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունից դւորս եկավ, սկսեց բղավել։ Նա հիշեցրեց, որ նախկին իշխանություններին ժողովուրդը աշխատասենյակներից հանել, դուրս է շպրտել. «Ձեր ականջները կտեսնեք, ապագայում իշխանություն չեք տեսնի։ Ձեր տեսակը, պարոն Սուքիասյան, մաքսիմում ինչ կարող է անել՝ հաչալն է, և կարող եք հաչալ, շարունակել հաչալ, որովհետև շունը հաչում է, քամին փչում․ Ձեր իսկ ոճով Ձեզ պատասխանեմ։ Ձեր խմբակցության այլ հարցերի պատասխանելու կարիք չունենք»։

Նա կոչ արեց սովորել կոռեկտության սահմանները. «Լեզվին որ զոռ չտաք, միգուցե դահլիճից Ձեր խոսելու ժամանակ էդքան ելույթներ չհնչեն»։

«Իրոք, ձեր չափն ու սահմաններն անցել եք բոլորդ, և իրոք պետք է պարբերաբար, անընդհատ հիշեցնել ձեր տեղն ու դերը։ Հիշեք ձեր տեղն ու դերը, որտեղից եք սերել, ուր եք եկել, ոնց եք այստեղ հասել, ում հետ եք փոխկապակցված եղել, ով է Ռոբերտ Քոչարյանը, ինչ է արել այս երկրում տասնամյակներով, ինչ է արել իշխանություն ունենալու ժամանակ։ Ասում եմ՝ ականջներդ եք տեսնելու, իշխանություն չեք տեսնելու այս երկրում։ Հակաժողովրդավարական ուժերը այս երկրում այլևս իշխանություն չեն լինելու»,- շարունակեց Ավինյանը՝ դիմելով Մանուկ Սուքիասյանին։

Նա նաև զգուշացրեց. «Առանց լիրիկական զեղումների․ հարց ունեք՝ հարցը կտաք։ Արցախ, չգիտեմ, իշխանություն, շներ հեսա կասեմ շներն ու մնացած ծաղրածուները ում կուղարկենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել