«Լռեք ու լսեք Ձեր խոսքը 2020-ին և հիմա․ բավ է մանիպուլացնեք և սուտ խոսեք»․ Տիգրան Ավինյանը՝ ավագանու անդամին

«Երբ մարդն, առհասարակ, որևէ բան սխալ է անում, և դիմացինը փորձում է այդ սխալն ասել, առաջին ռեակցիան ագրեսիան է»,- ասաց Երևանի ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանը՝ իր ելույթում դիմելով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանին։

«Բացարձակ»,-արձագանքեց ավագանու ընդդիմադիր անդամը։

«Ես հասկանում եմ՝ Դուք հիմա ագրեսիվ եք, ռեակցիան բնական է, բայց ուզում եմ, որ ելույթս չխանգարեք»,- ասաց Նուարդ Վարդանյանը՝ միացնելով ձայնագրություն, որտեղ Քրիստինա Վարդանյանը խոսում էր Երևանում թեղիների՝ կենսունակությունը կորցրած լինելուց։

Նուարդ Վարդանյանը անդրադարձավ նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամների ելույթներին. «Ամիսներ շարունակ, այստեղ լուռ նստած, հանդուրժում եմ բարբաջանքներ։ Ես հարց ունեմ ձեզ, պարոնայք․ դուք հայելու մեջ, ձեր աչքերի մեջ նայելուց, այստեղ խոսելուց, սեղաններին Արցախի մասին կենացներ ասելիս հիշու՞մ եք՝ ոնց եք Արցախին վերաբերել, կամ ձեր քաղաքական հայրերը ոնց են վերաբերել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել