«Թատրոն չենք եկել», «Հավես չունեն ավագանու նիստ անցկացնել»․ քաղաքապետը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին՝ քննարկվող թեմայի փոխարեն այլ բովանդակությամբ ելույթ ունենալու համար։

Սուքիասյանն իր ելույթում անդրադարձել էր 2021թ. ԱԺ ընտրություններում ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրին և խոստացածի փոխարեն իրականացված աշխատանքներին։

«Եվս մի բան եմ ուզում հիշեցնել ընդդիմադիր խմբակցությունների անդամներին, որ մեկ անգամ ձեր առաջարկով բոլոր չզեկուցվող հարցերը դարձրինք զեկուցվող, և դուք ցուցադրաբար դուրս եկաք դահլիճից և գնացիք, իսկ մենք մնացինք ու զեկուցվող հարցերը հերթով քննարկեցինք։ Ոչ հարց տրվեց, ոչ ելույթ եղավ, դուք էլ դահլիճից դուրս եկաք։ Երբ նման բան եք խոսում, մի քիչ վերադարձեք։ Ձեր առաջարկը մեկ անգամ ընդունել ենք, այդ առաջարկով շարժվել ենք, տեսել ենք ձեր գործողությունների հերթականությունը»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել