Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է Երևան համայնքին

Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը այսօր՝ ապրիլի 15-ին, ավագանու նիստի ժամանակ զեկուցման ընթացքում նշեց, որ նախագծով առաջարկվում է «Գաֆէսճեան» թանգարան հիմնադրամի կողմից ընդունել իրենց սեփականության իրավունքով պատկանող Անտառային փողոցի համար 1-ի ա, 13/139, Ջրաշատ փողոցի համար 27, Սարմենի փողոցի համար 19 և 29 հասցեում գտնվող ընդհանուր 5105 քմ․ մակերեսով հողամասերը և դրանցում առկա շինությունը։

««Գաֆէսճեան» թանգարան հիմնադրամի տնօրենը՝ Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումով հայտնում է իր պատրաստակամությունը նշված հասցեներում գտնվող անշարժ գույքերը նվիրաբերել Երևան համայնքին, պայմանով՝ նշված անշարժ գույքերում կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվելու, այլ անձանց չեն փոխանցվելու և օգտագործվելու են միայն բարեկարգման նպատակով»,-ասաց Խաչատրյանը։

Նա նշեց նաև, որ Երևանի ավագանու 2022 թվականի 625Ա որոշմամբ «Գաֆէսճեան» թանգարան-հիմնադրամի կողմից Երևան համայնքին էր նվիրաբերվել Կասկադ համալիրի հարակից տարածքի չկառուցապատված 11,83 հեկտար մակերեսով հողամասը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել