Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհը Լճկաձորի մոտ 1 ժամով կփակվի

«Հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 16-ին Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, ավտոճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Տեղեկացնում ենք, որ ժամը 12։00-ից մինչև 13։00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Խնդրում ենք չանհանգստանալ»,- այս մասին ասվում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել