10 կողմ, 0 դեմ , 1 ձեռնպահ ձայների բաշխվածությամբ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ մերժվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացած օրինագիծը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին»:
Օրինագծին կողմ են քվեարկել ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները, ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, ձեռնպահ է քվեարկել Ալեքսանդր Արզումանյանը, իսկ ՀՀԿ, ԲՀԿ խմբակցություններն ու ՀԱԿ-ի մի քանի պատգամավորներ չեն մասնակցել քվերակությանը:
Որպես օրենքի ընդունման վերաբերյալ հիմնավորում նշվում է, որ այդ օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմանները: Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների` ԼՂՀ պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու եւ ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին ծանոթացեք այստեղ: