Ստեղծվել է Փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացի որակի գնահատման հանձնաժողով

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի (այսուհետ՝ Փաստաբանական դպրոց) խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի նախաձեռնությամբ Փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի 05.11.2013թ. որոշմամբ դպրոցում ստեղծվել է Ուսումնական գործընթացի որակի գնահատման հանձնաժողով՝ հինգ անդամի կազմով։
Կառավարման խորհրդի որոշմամբ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Սիմոն Բաբայանը։

Խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ Հանձնաժողովի անդամներ են նշանակվել Հարություն Գագիկի Հարությունյանը, Կարեն Ռաֆայելի Հովհաննիսյանը, Սյուզաննա Վազգենի Խչեյանը և Ռոման Ռուբենի Ահարոնյանը։
Հանձնաժողովը՝

– ուսումնասիրում է Դպրոցում կազմակերպվող ուսումնական գործընթացը.
-ուսումնասիրում է դասընթացների քանակական և որակական ցուցանիշները’ այդ թվում համեմատելով դասավանդվող նյութի և վերջինիս ծավալի համապատասխանությունը ավարտական ատեստավորմանը ներկայացվող պահանջներին.
-հարցումների միջոցով ճշտում է ունկնդիրների դժգոհություններն ու առաջարկությունները.
-հետազոտում է դասավանդվող առարկաները և վերջիններիս համապատասխանությունը առարկայական ծրագրերին.
-ուսումնասիրում է դասախոսների անձնական գործերը.
-իրականացնում է դասալսումներ.
-ուսումնասիրում է ունկնդիրների վարքագիծը’ այդ թվում ներկայությունները և պահվածքը դասերի ժամանակ.
– հետազոտում է առարկայական ծրագրերի ձևավորման չափորոշիչները.
-ուսումնասիրում է Դպրոցի ներքին իրավական ակտերի համապատասխանությունը սահմանված չափանիշներին.
-ուսումնասիրում է ավարտական քննությունների հարցաշարերը’ համեմատելով փաստաբանական արտոնագիր ստանալու համար ներկայացվող պահանջների հետ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել